10:59  ,  23 հուլիսի, 2021

ՊՍԺ-ն տարեկան 32 միլիոն է առաջարկել Մբապեին

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մպաբեն գայթակղիչ առաջարկ է ստացել նոր պայմանագրի վերաբերյալ, գրում է France Football-ը:

Փարիզյան ակումբը պատրաստ է նոր պայմանագրով տարեկան 32 միլիոն եվրո աշխատավարձ վճարել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին: Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026-ի ամառ:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 22-ամյա Մբապեն չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, քանի որ մտածում է Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին: Նա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English