20:07  ,  22 հուլիսի, 2021

Աշխարհի գավաթ. Հայկ Մ. Մարտիրոսյանը հաղթանակով սկսեց 1/16 եզրափակիչը

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հայկ Մ. Մարտիրոսյանը (2648) հաղթանակով սկսեց 1/16 եզրափակիչը։

Հայ գրոսմայստերը մրցում է խորվաթ Անտե Բրկիչի (2592) հետ։ Առաջին դասական պարտիայում Հայկ Մ. Մարտիրոսյանը խաղաց սպիտակ ֆիգուրներով եւ առավելության հասավ 48 քայլում։

Հիշեցնենք, որ 2016թ. աշխարհի մինչեւ 16 տարեկանների չեմպիոն Հայկ Մ․ Մարտիրոսյանն առաջին շրջանում հաղթել էր զամբիացի Չիտումբո Մվալիին (2281), երկրորդ շրջանում՝ թուրք Մուստաֆա Յիլմազին (2630), երրորդ շրջանում՝ Ադրբեջանի հավաքականի առաջատար, համաշխարհային վարկանիշային աղյուսակը 6–րդ համար Շաքրիյար Մամեդյարովին (2770)։

Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ հասած շախմատիստները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում