15:04  ,  22 հուլիսի, 2021

Ալեքսանդր Գրիգորյանը հեռացավ «Ալաշկերտից»

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ակումբի հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ հանդիպման ընթացքում մարզիչը ցանկություն հայտնեց վերադառնալ Ռուսաստան՝ կնոջ առողջական խնդիրների պատճառով:

Չնայած «Ալաշկերտի» համար կարևոր պահին, պարոն Նավոյանը ընդառաջեց մարզչին՝ նշելով, որ «Ֆուտբոլն, անշուշտ կարևոր է, բայց ընտանիքն առաջին տեղում է»:

Շնորհակալություն ենք մաղթում պարոն Գրիգորյանին կարճ ժամանակում կատարած մեծ աշխատանքի համար և հաջողություն մաղթում մարզչին հետագա գործունեության մեջ»,- ասվում է «Ալաշկերտի» հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Գրիգորյանը մայիսին էր գլխավորել «Ալաշկերտը»՝ փոխարինելով Աբրահամ Խաշմանյանին: Դրանից առաջ նա 2019-ից մինչև այս տարվա մարտը Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում