14:08  ,  22 հուլիսի, 2021

Վալոդյա Ֆրանգուլյանը նորամուտը կնշի MMA-ում

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանը նորամուտը կնշի խառը մենամարտերում (MMA):

Հայ մարզիկը կմասնակցի ամերիկյան Քալիֆորնիայի «Վալի Ցենտեր» մարզապալատում հուլիսի 24-ին կայանալիք Gladiator Challenge մրցաշարին:

Ըմբշամարտում Ֆրանգուլյանը հանդես էր գալիս 65 կգ քաշային կարգում:

Հիշեցնենք, որ Վալոդյա Ֆրանգուլյանը և հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը վերջին շրջանում մարզվում են Լոս Անջելեսում: Մանուկյանը MMA-ում նորամուտը կնշի օգոստոսի 7-ին:

View this post on Instagram

A post shared by Vav (@valodyafrangulyan)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում