13:30  ,  22 հուլիսի, 2021

«Բոկա Խունիորսի» ֆուտբոլիստները զանգվածային բախում են հրահրել խաղից հետո

Բրազիլական «Աթլետիկո Մինեյրոյի» և արգենտինական «Բոկա Խունիորսի» միջև Լիբերտադորեսի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղից հետո զանգվածային բախում է տեղի ունեցել հանդերձարան տանող թունելում:

«Բոկա Խունիորսի» ֆուտբոլիստները դժգոհ են մնացել մրցավարությունից և փորձել են ներխուժել մրցակցի հանդերձարան: Սկսվել է զանգվածային բախում, որին մասնակցել են 2 թիմերի ֆուտբոլիստներն ու ակումբների ներկայացուցիչները: Ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ օգտագործել կրքերը հանդարտեցնելու համար: «Աթլետիկո Մինեյրոյի» ֆուտբոլիստներից մեկը ստացել է քթի կոտվածք, իսկ «Բոկա Խունիորսի» 8 ներկայացուցիչներ ձերբակալվել են:

Հիշեցնենք, որ Բրազիլիայում տեղի ունեցած պատասխան խաղում գրանցվել էր 0:0 հաշիվը, և դաշտի տերերը հաղթել էին հետխաղյա 11 մետրանոցներով: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը «Բոկա Խունիորսի» մեկնարկային կազմում հանդես էր եկել 81 րոպե:

Քառորդ եզրափակիչում «Աթլետիկո Մինեյրոն» կմրցի արգենտինական «Ռիվեր Փլեյթի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English