12:52  ,  22 հուլիսի, 2021

Անգլիական ակումբը ներկայացրել է թափանցիկ համազգեստը (ֆոտո)

Անգլիական «Բիդեյլ» սիրողական ակումբը ներկայացրոլ է նոր համազգեստը հաջորդ մրցաշրջանի համար: Դիզայներները դարձյալ զարմացրել են հասարակությանը:

Նոր մրցաշրջանում թիմը հանդես կգա թափանցիկ համազգեստով, որի վրա պատկերված են սլաքներ, որոնք տանում են դեպի սեռական օրգանները: Այդ կերպ ակումբը ցանկանում է ուշադրություն հրավիրել շագանակագեղձի քաղցկեղի խնդրի վրա: Համազգեստը տղամարդկանց ուղորդում է անցնել թեստավորում:

Հիշեցնենք, որ 2019 թվականին «Բիդեյլի» մարզաշապիկների վրա պատկերված էր կարտոֆիլե պյուրե ու նրբերշիկ, իսկ 2018-ին՝ հոթ-դոգ ու տոմատե մածուկ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում