11:17  ,  22 հուլիսի, 2021

Տոկիո-2020-ում կորոնավիրուսի դեպքերն ավելանում են, երկրներից մեկը հրաժարվել է մասնակցությունից

Գվինեայի հավաքականը հրաժարվել է մասնակցել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին: Երկրի սպորտային ղեկավարությունը նման որոշում է կայացրել կորոնավիրուսով վարակվելու վտանգի պատճառով: Տոկիո-2020-ում Գվինեան պետք է ներկայացնեին 5 մարզիկներ, հայտնում է Guinéenews-ը:

Տոկիո-2020-ում վերջին օրերին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 նոր դեպք: Ընդհանուր թիվը հասել է 91-ի: Վարակվածներից 52-ը տեղացիներ են, իսկ 39-ը՝ արտասահմանցիներ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի վարակման տեմպի աճի հետեւանքով Տոկիոյում հուլիսի 12-ից օգոստոսի 8-ը արտակարգ դրության ռեժիմ է։ Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English