22:25  ,  21 հուլիսի, 2021

«Յուվենտուսը» նոր պայմանագիր կկնքի Ջորջո Կիելինիի հետ

Թուրինի «Յուվենտուսը» նոր պայմանագիր կկնքի Եվրոպայի նորընծա չեմպիոն Իտալիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ջորջո Կիելինիի հետ, հաղորդում է Calciomercato–ն։

Հուլիսի 1–ին ավարտվել է 36–ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ։ Այժմ նա ազատ գործակալի կարգավիճակում է։ «Յուվենտուսը» պատրաստ է իտալացի ֆուտբոլիստի հետ կնքել մեկ տարվա պայմանագիր։

Ավելի վաղ Կիելինիի գործակալը հայտարարել էր, որ թուրինյան ակումբից առաջարկ չեն ստացել։

Կիելինին «Յուվենտուսում» է հանդես գալիս 2005 թվականից՝ 535 խաղում խփելով 36 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում