20:28  ,  21 հուլիսի, 2021

«Ռեալը» ցանկանում է անվճար ձեռք բերել «Բավարիայի» կիսապաշտպանին

Մադրիդի «Ռեալը» մտադիր է անվճար ձեռք բերել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Լեոն Գորեցկային, հաղորդում է Marca–ն։

26–ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Արքայական ակումբը իր ցանկության մասին տեղեկացրել է Լեոն Գորեցկայի գործակալին։

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

Գերմանիայի անցած առաջնությունում Լեոն Գորեցկան մասնակցել է 24 հանդիպման, խփել 5 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English