19:54  ,  21 հուլիսի, 2021

ՉԼ. «Կայրաթը» Կամո Հովհաննիսյանի հետ հաղթեց «Ցրվենա Զվեզդային»

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում ղազախական «Կայրաթը» Ալմաթիում ընդունեց սերբական «Ցրվենա Զվեզդային» եւ հաղթեց 2։1 հաշվով։

«Կայրաթի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը։

Պատասխան հանդիպումը Բելգրադում տեղի կունենա հուլիսի 27–ին։ «Կայրաթ» - «Ցրվենա Զվեզդա» զույգի հաղթողը երրորդ փուլում կմրցի Երեւանի  «Ալաշկերտի» եւ Մոլդովայի «Շերիֆի» դիմակայության հաղթողի հետ։

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին խաղ

«Կայրաթ» (Ղազախստան) – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)՝ 2։1

Խոսե Կանտե, 24, Ֆրանկ Բանյակ, 79 – Դինո Միկանովիչ, 56, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով