22:56  ,  20 հուլիսի, 2021

Հայ օլիմպիականների ժամանումը Տոկիո (ֆոտո, վիդեո)

Տոկիոյի Օլիմպիական խաղերի Հայաստանի պատվիրակության երկրորդ խումբն արդեն ժամանել է օլիմպիական մայրաքաղաք: Վիգեն Խաչատրյանի գլխավորած պատվիրակության խմբում հուլիսի 20-ին Տոկիո են ժամանել Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, Եվրոպայի չեմպիոններ Արթուր Դավթյանը, Հովհաննես Բաչկովը, Ֆերդինանդ Կարապետյանը, բռնցքամարտիկները, լողորդները, ծանրորդուհին:

Լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը NEWS.am Sport-ի համար ցույց է տվել , թե ինչպես են օլիմպիականները ժամանում Տոկիո: Խաղերի բացման հանդիսավոր արարողությանը  Վարսենիկ Մանուչարյանը լինելու Հայաստանի դրոշակակիրներից մեկը: Նրա հետ Հայաստանի եռագույնը կտանի նաեւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը:

Մինչ այս 17 մասնակցից բաղկացած Հայաստանի օլիմպիական հավաքականից Տոկիո էր ժամանել հրաձիգ Էլմիրա Կարապետյանը:

Նշենք, որ հուլիսի 19-ին Տոկիո մեկնած Հայաստանի պատվիրակությունն ամենամեծաթիվն էր: Հաջորդիվ մյուս օլիմպիականները Տոկիո կմեկնեն առանձին-առանձին:

Տոկիո-2020-ում Հայաստանի օլիմպիական հավաքականից առաջինը պայքարի մեջ կմտնի սպորտային մարմնամարզիկ, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը:

Տղամարդկանց որակավորման փուլը տեղի կունենա հուլիսի 24-ին Երեւանի ժամանակով 05:00-ին կամ 09:30-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով


  • Լրահոս