21:11  ,  20 հուլիսի, 2021

Քոնոր Մաքգրեգորը գնել է Lamborghini զբոսանավ (ֆոտո)

Խառը մենամարտերի երկու քաշային կարգերում UFC–ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը գնել է Lamborghini զբոսանավ։ Այդ մասին նա հրապարակում է արել Ինստագրամում։

Հիշեցնենք, որ հուլիսի 11–ին Լաս Վեգասում տեղի ունեցած UFC 264 մրցաշարի գլխավոր մենամարտում Քոնոր Մագրեգորը պարտվել էր թեթեւքաշային ամերիկացի Դասթին Պորիեին՝ առաջին ռաունդի վերջնամասում ձախ ոտնաթաթի կոտրվածք ստանալով։ Մաքգրեգորի ընդհանուր հոնորարը կազմել էր 10 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում