20:52  ,  20 հուլիսի, 2021

ՉԼ. «Ալաշկերտը» տանը պարտվեց «Շերիֆին»

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց մոլդովական «Շերիֆի» հետ եւ պարտվեց 0։1 հաշվով։

Միակ գոլը 85–րդ րոպեին խփեց 31–ամյա բրազիլացի հարձակվող Էնրիկե Լուվանորը (Մոլդովա)։

Պատասխան հանդիպումը Տիրասպոլում տեղի կունենա հուլիսի 28–ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00–ին։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում հաղթել էր Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ «Շերիֆը» պայքարից դուրս էր թողել ալբանական «Տեուտային» (4:0, 1:0):

ՈւԵՖԱ–ն այս մրցաշրջանից չեղարկել է արտագնա խաղում խփած գոլի առավելությունը։

«Ալաշկերտը» «Շերիֆի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Կայրաթ» (Ղազախստան) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) զույգի հաղթողի հետ:

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին խաղ

«Ալաշկերտ» (Հայաստան) – «Շերիֆ» (Մոլդովա)՝ 0։1

Էնրիկե Լուվանոր, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով