17:39  ,  20 հուլիսի, 2021

Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտի» մեկնարկային կազմը

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» հուլիսի 20–ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի մոլդովական «Շերիֆին»: Հայտնի է երեւանյան թիմի մեկնարկային կազմը։

«Ալաշկերտ». Դավիթ Յուրչենկո, Դիդիե Կադիո, Տիագո Կամետա, Տարոն Ոսկանյան, Ջեյմս, Ռումյան Հովսեփյան, Դավիթ Խուրցիձե, Դեյան Բոլիեւիչ, Դավիթ Դավիդյան, Արտակ Գրիգորյան, Ժոզե Էմբալո։

«Ալաշկերտ» – «Շերիֆ» հանդիպումը կմեկնարկի 19։00–ին։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում հաղթել է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ «Շերիֆը» պայքարից դուրս է թողել ալբանական «Տեուտային» (4:0, 1:0):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով