12:10  ,  20 հուլիսի, 2021

Արթուր Ավագիմյանը երկարաձգել է «Չեռնոմորեցի» հետ պայմանագիրը

Օդեսայի «Չեռնոմորեցի» կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը երկարաձգել է ուկրաինական ակումբի հետ գործող պայմանագիրը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Գործարքի մանրամասները չեն հրապարակվում:

24-ամյա ֆուտբոլիստը 2020-ի հունվարին Երևանի «Ալաշկերտից» է տեղափոխվել «Չեռնոմորեց», որի կազմում անցկացրել է 39 պաշտոնական հանդիպում, դարձել 9 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: Նախորդ մրցաշրջանում նա «Չեռնոմորեցին» օգնել էր նվաճել Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս