17:38  ,  19 հուլիսի, 2021

«Արարատ–Արմենիան» հաղթել է Վրաստանում՝ 3։0

«Արարատ–Արմենիան» վերջին ընկերական հանդիպումն է անցացրել Վրաստանում ընթացող մարզումային հավաքի ծրագրով եւ 3։0 հաշվով առավելության է հասել «Սիոնի Բոլնիսիի» նկատմամբ։

Դուբլի հեղինակ է դարձել Յուսուֆ Օտուբանջոն, աչքի է ընկել նաև Արմեն Հովհաննիսյանը։

Վրաստանում անցկացրած առաջին ստուգողական խաղում երեւանյան թիմը 0։1 հաշվով պարտվել էր «Թելավիին»։

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Արարատ–Արմենիան» հուլիսի 31–ին կհյուրընկալվի չեմպիոն «Ալաշկերտին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս