16:17  ,  19 հուլիսի, 2021

Կոնֆերենցիաների լիգա. «Արարատն» իմացավ պոտենցիալ մրցակցին որակավորման 3- րդ փուլում (ֆոտո)

Շվեյցարական Նիոնում հուլիսի 19-ին տեղի է ունեցավ ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունները:

Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատը» լեհական «Շլյոնսկի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Արդա» (Բուլղարիա) – «Հապոել Բեր Շևա» (Իսրայել) զույգի հաղթողի հետ:

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-ին, իսկ պատասխան հանդիպումերը՝ մեկ շաբաթ անց:

Հիշեցնենք, որ «Արարատի» ու «Շլյոնսկի» միջև առաջին հանդիպումը կանցկացվի հուլիսի 22-ին Գյումրիում և կմեկնարկի ժամը 17:00-ին:

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատը» 2 խաղերի արդյունքում հաղթել է հունգարական «Ֆեհերվարին» (1:1, 2:0), իսկ «Շլյոնսկն» ուժեղ է գտնվել էստոնական «Պայդեց» (2:1, 2:0): Լեհաստանի նախորդ առաջնությունում «Շլյոնսկը» զբաղեցրել է չորրորդ տեղը: Լեհական ակումբի կազմում հանդես է գալիս «Գանձասար-Կապանի» նախկին կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդան:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում