10:59  ,  19 հուլիսի, 2021

Ֆերստապենը դուրս է գրվել հիվանդանոցից

«Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը դուրս է գրվել հիվանդանոցից Ֆորմուլա-1-ի Մեծ Բրիտանիայի Մեծ մրցանակի ժամանակ «Մերսեդեսի» ներկայացուցիչ Լյուիս Հեմիլթոնի հետ բախումից հետո, hաղորդում է «Ռեդ Բուլի» մամուլի ծառայությունը:

«Ուրախ ենք հաստատել, որ Մաքսը դուրս է գրվել հիվանդանոցից: Հետազոտությունը ցույց տվեց, որ նա խուսափել է լուրջ վնասվածքներից»,- ասվում է հայտարարության մեջ:

Սիլվերսթոունի ավտոարշավարանում անցկացված մրցման առաջին շրջանում Հեմիլթոնը փորձել էր շրջանցել Ֆերստապենին, սակայն բախման հետևանքով «Ռեդ Բուլի» բոլիդը դուրս էր եկել մրցուղուց և բախվել պատին։ Հեմիլթոնը կարողացել էր շարունակել մրցումը և գրավել էր առաջին տեղը, իսկ Ֆերստապենը դուրս էր մնացել պայքարից։ Հոլանդացու բոլիդը զգալիորեն վնասվել էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English