15:02  ,  18 հուլիսի, 2021

Օլիմպիական VLOG. Հրաձիգ Էլմիրա Կարապետյանի #roomtour-ը Տոկիոյից

Առաջին օլիմպիականները սկսել են ժամանել Տոկիո: Հայաստանից առաջինը օլիմպիական մայրաքաղաք է հասել հրաձգության մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը։

Օլիմպիական ավան մուտք գործելուց առաջ բոլոր մասնակիցները կորոնավիրուսի թեստ են հանձնում եւ տեղում սպասում պատասխաններին: Թեստերի հետազոտման կենտրոնում մեծ հերթեր են գոյանում:

Էլմիրա Կարապետյանը NEWS.am Sport-ի համար #roomtour է անցկացրել եւ ցույց տվել, թե ինչ պայմաններում են առաջիկա երեք շաբաթն ապրելու օլիմպիական ավանի բնակիչները: Հրաձիգը նաեւ ցույց է տվել օլիմպիականների հյուրանոցային համարների ստվարաթղթից պատրաստված մահճակալները:

Օլիմպիական ավանի օլիմպիական օղակների մոտ արդեն լուսանկարվելու հերթեր են գոյանում:

Օլիմպիական ավանի հյուրանոցային սենյակների պատշգամբներն արդեն պատված են ժամանած մասնակիցների երկրների դրոշներով:

Հայաստանի դրոշն արդեն Էլմիրա Կրարապետյանի պատշգամբին է, հարեւանությամբ ՀԱՕԿ-ի դրոշն է:

Նշենք, որ 17 մասնակցից բաղկացած Հայաստանի օլիմպիական հավաքականից Տոկիո է ժամանել դեռեւս միայն Էլմիրա Կարապետյանը: Նա Տոկիո 2020-ում հանդես կգա հուլիսի 25-ին Երեւանի ժամանակով 05:00-ից 11:30-ը:

Այս գիշեր՝ հուլիսի 19-ին 04:45-ին Երեւանից կմեկնի Հայաստանի պատվիրակության երկրորդ խումբը: Նրանց թվում օլիմպիական մայրաքաղաք կմեկնեն բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Արման Դարչինյանը, Հովհաննես Բաչկովը, ծանրորդներ՝ Սիմոն Մարտիրոսյանը, Իզաբելլա Յայլյանը, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը եւ լողորդներ Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով