00:32  ,  18 հուլիսի, 2021

«Ռոմայի» կիսապաշտպանը կտեղափոխվի Ֆրանսիա

«Ռոմայի» 22-ամյա կիսապաշտպան Ջասթին Կլույվերտը կարիերան կշարունակի ֆրանսիական «Նիցայում», հաղորդում է Sky Sport Italia-ն։

Անցած մրցաշրջանը վարձակալությամբ գերմանական «ՌԲ Լայպցիգում» անցկացրած հոլանդացի ֆուտբոլիստը «Նիցայում» եւս հանդես կգա վարձակալությամբ՝ հաջորդ ամռանը 10 միլիոն եվրոյով պարտադիր տրանսֆերի պայմանով։

«Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն չէր ընդգրկել Ջասթին Կլույվերտին նախապատրաստական փուլի առաջին մարզումային հավաքի մասնակիցների կազմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում