23:08  ,  17 հուլիսի, 2021

Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվեց հույներին

Երեւանի նախկին «Միկա» մարզապալատում անցկացվող բասկետբոլի կանանց Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբում Հայաստանի Մ-20 հավաքականը երրորդ հանդիպումը անցկացրեց եւ 52։88 հաշվով պարտվեց Հունաստանի Մ-20 հավաքականին։

Հիշեցնենք, որ առաջին խաղում Հայաստանի հավաքականը 51։88 հաշվով պարտվել էր Շվեյցարիայի հավաքականին, երկրորդ խաղում 66։79 հաշվով տանուլ էր տվեց ուկրաինացիներին։

Վերջին տուրում հայ բասկետբոլիստուհիների մրցակիցը կլինի Ալբանիայի թիմը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս