00:12  ,  17 հուլիսի, 2021

«Ալաշկերտի» նորեկները

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտն» ունի երեք նորեկ, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։

«Արարատից» «Ալաշկերտ» է վերադարձել Լեhաստանում խաղալու մեծ փորձ ունեցող, Հայաստանի հավաքականի թեկնածուն Աղվան Պապիկյանը։

«Կրասնոդար-2»-ից «Ալաշկերտ» է տեղափոխվել Հայաստանի հավաքականի առաջատարներից Խորեն Բայրամյանի կրտսեր եղբայրը՝ 23-ամյա կիսապաշտպան Լևոն Բայրամյանը։

«Ալաշկերտի» կազմը համալրել է նաև «Նոայի» նախկին ավագ, ռուս կենտրոնական պաշտպան Վլադիսլավ Կրյուչկովը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում