19:06  ,  15 հուլիսի, 2021

Կոնֆերենցիաների լիգա. «Նոայի» մեկնարկային կազմը

Հայտնի է Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Նոայի» մեկնարկային կազմը Ֆինլանդիան ներկայացնող «ԿուՊՍ»-ի դեմ ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում։

«Նոա». Պավել Օվչիննիկով, Միխայիլ Կովալենկո, Ջեֆերսոն, Դենիս Դեդեչկո, Սանա Գոմես, Բենիկ Հովհաննիսյան, Էդուարդս Էմսիս, Ժորդի Մոնրո, Պետրոս Ավետիսյան, Պավել Կիրեենկո, Ալեքսանդր Կարապետյան։

Հանդիպումը Ֆինլանդիայում կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00–ին։

Առաջին խաղում 1։0 հաշվով հաղթել է «Նոան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում