18:54  ,  15 հուլիսի, 2021

Կոնֆերենցիաների լիգա. «Արարատը» հաղթահարեց «Ֆեհերվարի» արգելքը

ՈւԵՖԱ–ի նորաստեղծ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երեւանի «Արարատը» Գյումրիի «Քաղաքային» ստադիոնում ընդունեց «Ֆեհերվարին», որը Հունգարիայի նախորդ առաջնությունում գրավել է երրորդ տեղը: 

«Արարատն» առավելության հասավ 2։0 հաշվով։

33–րդ րոպեին աչքի ընկավ 27–ամյա սերբ կիսապաշտպան Դիմիտրիե Պոբուլիչը, որը գոլի հեղինակ էր դարձել նաեւ այս դիմակայության առաջին խաղում։ 85–րդ րոպեին «Արարատի» առավելությունը կրկնապատկեց 19–ամյա կոտդիվուարցի հարձակվող Յակուբա Սիլուեն։

Մեկ շաբաթ առաջ Հունգարիայում տեղի ունեցած խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1։1։

Երկրորդ փուլում «Արարատի» մրցակիցը կլինի էստոնական «Պայդեի» եւ լեհական «Շլյոնսկ Վրոցլավի» դիմակայության հաղթողը։

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ

«Արարատ» (Հայաստան) – «Ֆեհերվար» (Հունգարիա)՝ 2։0 (առաջին խաղ՝ 1։1)

Դիմիտրիե Պոբուլիչ, 33, Յակուբա Սիլուե, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում