16:01  ,  15 հուլիսի, 2021

Կոնֆերենցիաների լիգա. «Արարատի» մեկնարկային կազմը

ՈւԵՖԱ–ի նորաստեղծ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երեւանի «Արարատը» հուլիսի 15–ին Գյումրիի «Քաղաքային» ստադիոնում կընդունի «Ֆեհերվարին», որը Հունգարիայի նախորդ առաջնությունում գրավել է երրորդ տեղը: Հայտնի է «Արարատի» մեկնարկային կազմը։

«Արարատ». Վսեվոլոդ Երմակով, Խուան Բրավո, Մարկո Պրլեւիչ, Հրայր Մկոյան, Ժիրայր Մարգարյան, Դիմիտրիե Պոբուլիչ, Կարեն Մուրադյան, Ալիկ Առաքելյան, Սերժ Դեբլե, Էդգար Մալաքյան, Մորի Կոնե։

Հանդիպումը կմեկնարկի 17։00–ին։

Հունգարիայում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1։1։ Այս մրցաշրջանից ՈւԵՖԱ–ն չեղարկել է արտագնա խաղում խփած գոլի առավելությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում