00:15  ,  15 հուլիսի, 2021

Իտալիայի առաջնություն․ Առաջին տուրի զույգերը

Իտալական Ա Սերիան հրապարակել է հաջորդ մրցաշրջանի օրացույցը։ Առաջին տուրը կմեկնարկի օգոստոսի 21-ին։

Առաջին տուրի զույգերը

«Բոլոնիա» - «Սալերնիտանա»

«Կալյարի» - «Սպեցիա»

«Էմպոլի» - «Լացիո»

«Վերոնա» - «Սասուոլո»

«Ինտեր» - «Ջենոա»

«Նապոլի» - «Վենեցիա»

«Ռոմա» - «Ֆիորենտինա»

«Սամպդորիա» - «Միլան»

«Տորինո» - «Ատալանտա»

«Ուդինեզե» - «Յուվենտուս»  

Հիշեցնենք, որ Իտալիայի չեմպիոնի կոչումն անցած մրցաշրջանում նվաճել է Միլանի «Ինտերը» (91 միավոր)։ Երկրորդ տեղը գրավել է «Միլանը» (79), երրորդ տեղը՝ «Ատալանտան» (78), չորրորդ տեղը՝ «Յուվենտուսը» (78)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով