21:34  ,  14 հուլիսի, 2021

ՉԼ․ «Ալաշկերտը» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Կոնաս Կի Նոմադսին» (ֆոտո)

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ։

Ուելսի «Կոնաս Կի Նոմադսի» հետ պատասխան խաղում երեւանյան թիմը տանը հաղթանակ տարավ 1։0 հաշվով։

Լրացուցիչ ժամանակում գոլի հեղինակ դարձավ 28-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Վենսան Բեզեկուրը։

Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Պատրիկ Գալագերը։

Հիշեցնենք, որ Ուելսում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 2։2։ Պատասխան խաղում հավասար հաշվի դեպքում՝ նշանակվում է լրացուցիչ ժամանակ։ ՈւԵՖԱ-ն այս մրցաշրջանից չեղարկել է արտագնա խաղում խփած գոլի առավելությունը։

«Ալաշկերտը» երկրորդ փուլում կմրցի Մոլդովայի «Շերիֆի» հետ, որը պայքարից դուրս է թողել ալբանական «Տեուային» (4։0, 1։0)։

Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ

«Ալաշկերտ» (Հայաստան) «Կոնաս Կի Նոմադս» (Ուելս)՝ 1։0 (հիմնական ժամանակ՝ 0։0), (առաջին խաղ՝ 2։2)

Վենսան Բեզեկուր, 113

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ