20:57  ,  14 հուլիսի, 2021

ՉԼ․ «Ալաշկերտն» ու «Կոնաս Կի Նոմադսն» պայքարը տեղափոխեցին լրացուցիչ ժամանակ (ֆոտո)

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղը Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» եւ Ուելսի «Կոնաս Կի Նոմադսի» միջեւ կշարունակվի լրացուցիչ ժամանակում։

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող հանդիպման հիմնական ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց։ 

Հանդիպմանը ներկա է նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Պատրիկ Գալագերը։

«Ալաշկերտ»․ Դավիթ Յուրչենկո, Ջեյմս, Դիդիե Կադիո, Տիագո Կամետա, Տարոն Ոսկանյան, Դավիթ Դավիդյան, Դավիդ Խուրցիձե, Արտակ Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, Ժոզե Էմբալո, Ալեքսանդր Գլիշիչ։

Հիշեցնենք, որ Ուելսում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 2։2։ Պատասխան խաղում հավասար հաշվի դեպքում՝ նշանակվում է լրացուցիչ ժամանակ։ ՈւԵՖԱ-ն այս մրցաշրջանից չեղարկել է արտագնա խաղում խփած գոլի առավելությունը։

«Կոնաս Կի Նոմադսի» արգելքը հաղթահարելու դեպքում՝ «Ալաշկերտը» երկրորդ փուլում կմրցի Մոլդովայի «Շերիֆի» հետ, որը պայքարից դուրս է թողել ալբանական «Տեուային» (4։0, 1։0)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում