20:10  ,  14 հուլիսի, 2021

ՉԼ․ «Կայրաթը» Կամո Հովհաննիսյանի հետ պայքարից դուրս թողեց «Մաքաբիին»

Ղազախստանի «Կայրաթը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ։ Ալմաթիի թիմը առաջին փուլի պատասխան խաղում ընդունեց իսրայելական Հայֆայի «Մաքաբիին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

«Կայրաթի» մեկնարկային կազմում էր նաեւ Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որը դեղին քարտ ստացավ 38-րդ րոպեին եւ փոխարինվեց 86-րդ րոպեին։

Թիմերի առաջին հանդիպումն Իսրայելում ավարտվել էր ոչ ոքի՝ 1։1։

Երկրորդ փուլում «Կայրաթի» մրցակիցը կլինի սերբական «Ցրվենա Զվեզդան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում