19:54  ,  14 հուլիսի, 2021

ՉԼ․ «Ալաշկերտն» ու «Կոնաս Կի Նոմադսն» առաջին խաղակեսում գոլ չխփեցին (ֆոտո)

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել է Ուելսի «Կոնաս Կի Նոմադսին»։

Առաջին խաղակեսում դարպասի գրավում չգրանցվեց։ Ընդմիջում է։

Հանդիպմանը ներկա է նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Պատրիկ Գալագերը։

 «Ալաշկերտ»․ Դավիթ Յուրչենկո, Ջեյմս, Դիդիե Կադիո, Տիագո Կամետա, Տարոն Ոսկանյան, Դավիթ Դավիդյան, Դավիդ Խուրցիձե, Արտակ Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, Ժոզե Էմբալո, Ալեքսանդր Գլիշիչ։

Հիշեցնենք, որ Ուելսում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 2։2։ Պատասխան խաղում հավասար հաշվի դեպքում՝ կնշանակվի լրացուցիչ ժամանակ։ ՈւԵՖԱ-ն այս մրցաշրջանից չեղարկել է արտագնա խաղում խփած գոլի առավելությունը։

«Կոնաս Կի Նոմադսի» արգելքը հաղթահարելու դեպքում՝ «Ալաշկերտը» երկրորդ փուլում կմրցի Մոլդովայի «Շերիֆի» հետ, որը պայքարից դուրս է թողել ալբանական «Տեուային» (4։0, 1։0)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում