17:42  ,  14 հուլիսի, 2021

Չեմպիոնների լիգա․ «Ալաշկերտի» մեկնարկային կազմը

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» հուլիսի 14-ին կընդունի Ուելսի «Կոնաս Կի Նոմադսին»։

Հայտնի է երեւանյան թիմի մեկնարկային կազմը․

«Ալաշկերտ»․ Դավիթ Յուրչենկո, Ջեյմս, Դիդիե Կադիո, Տիագո Կամետա, Տարոն Ոսկանյան, Դավիթ Դավիդյան, Դավիդ Խուրցիձե, Արտակ Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, Ժոզե Էմբալո, Ալեքսանդր Գլիշիչ։

Հանդիպումը տեղի կունենա Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 19։00-ին։

Ուելսում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 2։2։ Պատասխան խաղում հավասար հաշվի դեպքում՝ կնշանակվի լրացուցիչ ժամանակ։ ՈւԵՖԱ-ն այս մրցաշրջանից չեղարկել է արտագնա խաղում խփած գոլի առավելությունը։

«Կոնաս Կի Նոմադսի» արգելքը հաղթահարելու դեպքում՝ «Ալաշկերտը» երկրորդ փուլում կմրցի Մոլդովայի «Շերիֆի» հետ, որը պայքարից դուրս է թողել ալբանական «Տեուային» (4։0, 1։0)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով