09:12  ,  14 հուլիսի, 2021

«Ռոման» ներկայացրեց Ռուի Պատրիսիուին (ֆոտո)

Իտալական «Ռոման» ներկայացրել է թիմի նորեկ, դարպասապահ Ռուի Պատրիսիուին, որն անգլիական «Վուլվերհեմփթոնից» է տեղափոխվել հռոմեական ակումբ։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Իտալական մամուլը գրել էր, որ 33-ամյա դարպասապահի տրանսֆերը կազմել է 10 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ:

Ռուի Պատրիսիուն 2018 թվականից էր հանդես գալիս «Վուլվերհեմփթոնում», որի կազմում Անգլիայի ավարտված առաջնությունում անցկացրել է 37 հանդիպում

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում