22:47  ,  13 հուլիսի, 2021

Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է շվեյցարացիներին

Երևանում մեկնարկել է մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբի մրցաշարը:

Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 51։88 հաշվով պարտվել է Շվեցարիայի հավաքականին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել շվեյցարացի Էմմա Շարդոնը, որը վաստակել է 20 միավոր:

Հայաստանի թիմի կազմում ամենաարդյունավետ խաղացողը եղել է Փաթիլ Եագուբյանը՝ վաստակած 19 միավորով, հաղորդում է ՀԲՖ-ի կայքը։

Հաջորդ հանդիպումը հայ բասկետբոլիստուհիները կանցկացնեն հուլիսի 15-ին, ժամը 20:15-ին Ուկրաինայի հետ:

 Խմբում ընդգրկված են նաեւ Հունաստանի եւ Ալբանիայի թիմերի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում