00:30  ,  12 հուլիսի, 2021

Իտալիա - Անգլիա․ Լեոնարդո Բոնուչին խփեց պատասխան գոլը (ֆոտո)

Եվրո-2020-ի եզրափակիչում մրցում են Իտալիայի եւ Անգլիայի հավաքականները։

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում ընթացող հանդիպման 67-րդ րոպեին իտալացիներից պատասխան գոլը խփեց Թուրինի «Յուվենտուսի» 34-ամյա պաշտպան Լեոնարդո Բոնուչին։

Հիշեցնենք, որ հանդիպման արդեն երկրորդ րոպեին անգլիացիներիը բացել էին հաշիվը։ Արագ գրոհից հետո Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը գրավել էր «Մանչեսթեր Յունայթեդի» 25-ամյա պաշտպան Լյուկ Շոուն, որն օգտագործեց Մադրիդի «Աթլետիկոյի» 30-ամյա պաշտպան Կիրան Տրիպիեի փոխանցումը։

Լյուկ Շոուի գոլն ամենաարագն է Եվրոպայի առաջնությունների եզրափակիչներում։ Անգլիայի հավաքականին 1 րոպե եւ 57 վայրկյան պահանջվեց գոլ խփելու համար։

Ընթանում է երկրորդ խաղակեսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս