09:31  ,  11 հուլիսի, 2021

UFC 264. Մաքգրեգորը ոտնաթաթի կոտրվածք ստացավ, հաղթանակը շնորհվեց Պորիեին

Լաս Վեգասում տեղի ունեցած խառը մենամարտերի UFC 264 մրցաշարի գլխավոր մենամարտում UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մագրեգորը հանդիպեց թեթեւքաշային ամերիկացի Դասթին Պորիեի հետ։

Առաջին ռաունդի վերջնամասում իռլանդացին անհաջող հետ քայլ կատարեց եւ ձախ ոտնաթաթի (սրունքթաթային հոդի հատվածում) կոտրվածք ստացավ։ Մենամարտը դադարեցվեց, իսկ հաղթանակը տեխնիկական նոկաուտով շնորհվեց Պորիեին։

Մաքգրեգորի ընդհանուր հոնորարը կկազմի 10 միլիոն եվրո, իսկ Պորիեինը՝ 3 միլիոն:

Մաքգրեգորի և Պորիեի միջև սա երրորդ մենամարտն էր։ Հունվարի 24-ին Աբու Դաբիի «Մարտական կղզում» անցկացված UFC 257 մրցաշարում Պորիեն երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթել էր իռլանդացի մարտիկին: 

Մաքգրեգորը և Պորիեն հանդիպել են նաև 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ իռլանդացին հաղթել է տեխնիկական նոկաուտով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում