09:05  ,  11 հուլիսի, 2021

Ամերիկայի գավաթ․ Արգենտինան եզրափակիչում հաղթեց բրազիլացիներին

Արգենտինայի հավաքականը նվաճեց Ամերիկայի գավաթը։

Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում արգենտինացիները նվազագույն հաշվով պարտության մատնեցին Բրազիլիայի հավաքականին։ 22-րդ րոպեին աչքի ընկավ ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան, որն էլ ճանաչվեց եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ։

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին առաջին տիտղոսը նվաճեց ազգային թիմում, չհաշված օլիմպիական հավաքականի հետ 2008-ին Պեկինում նվաճած օլիմպիական չեմպիոնի կոչումը։

Արգենտինան 15-րդ անգամ նվաճեց Ամերիկայի գավաթը (1993-ից հետո առաջին անգամ)՝ հավասարվելով Ուրուգվային։ Բրազիլիան այս տիտղոսը նվաճել է 9 անգամ։

Ամերիկայի գավաթի խաղարկություն, եզրափակիչ

Արգենտինա - Բրազիլիա՝ 1։0

Անխել Դի Մարիա, 22

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում