15:28  ,  10 հուլիսի, 2021

Քոնոր Մաքգրեգորը 10 միլիոն եվրո կստանա Պորիեի դեմ մենամարտից

UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը 3 միլիոն եվրո կստանա ամերիկացի թեթև քաշային Դասթին Պորիեի դեմ մենամարտի համար, հաղորդում է Sporting Free-ն:

Դասթին Պորիեն մենամարտից կստանա 1 միլիոն եվրո: 32-ամյա իռլանդացի մարտիկին նաև բաժին կհասնի հեռարձակումներից ստացված եկամուտի 60 տոկոսը:

Մաքգրեգորի ընդհանուր հոնորարը կկազմի 10 միլիոն եվրո, իսկ Պորիեինը՝ 3 միլիոն:

Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորի և Դասթին Պորիեի միջև երրորդ մենամարտը տեղի կունենա Լաս Վեգասում հուլիսի 10-ին կայանալիք UFC 264 մրցաշարում: Հունվարի 24-ին Աբու Դաբիի «Մարտական կղզում» անցկացված UFC 257 մրցաշարում 32-ամյա Պորիեն երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթել էր իռլանդացի մարտիկին: 

Մաքգրեգորը և Պորիեն հանդիպել են նաև 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ իռլանդացին հաղթել է տեխնիկական նոկաուտով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում