14:26  ,  10 հուլիսի, 2021

Լեբրոն Ջեյմսը՝ ամենաատելի մարզիկ, Ռոնալդուն տասնյակում է (ֆոտո)

Pickwise-ը կազմել է աշխարհի ամենաատելի մարզիկների դասակարգման ցուցակը, որը գլխավորում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը: Վերջին մեկ տարում ամերիկացի բասկետբոլիստի հասցեին 122 հազար վիրավորական գրառում է կատարվել սոցցանցերում:

Երկրորդ տեղում է «Մանչեսթեր Յունայթեդի» և ֆուտբոլի Անգլիայի հավաքականի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, իսկ եռյակը եզրափակում է ամերիկյան ֆուտբոլի խաղացող Թոմ Բրեդին («Տամպա Բեյ»):

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի ավագ, Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է 8-րդ տեղում:

10 ամենաատելի մարզիկները

  1. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ) - 122 568 (վերջին 12 ամսում վիրավորական գրառում սոցցանցերում)
  2. Մարկուս Ռեշֆորդ (ֆուտբոլ) - 32 328
  3. Թոմ Բրեդի (ամերիկյան ֆուտբոլ) - 28 151
  4. Կևին Դյուրանտ (բասկետբոլ) - 24 370
  5. Բուբա Ուոլես (NASCAR) - 21 750
  6. Դամյեն Լիլարդ (բասկետբոլ) - 20 904
  7. Տրևոր Բաուեր (բեյսբոլ) - 14 083
  8. Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ) - 11 757
  9. Ստեֆեն Կարի (բասկետբոլ) - 11 203
  10. Մեսութ Օզիլ (ֆուտբոլ) - 11 192

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում