17:14  ,  9 հուլիսի, 2021

Թայսոն Ֆյուրին վարակվել է կորոնավիրուսով, նրա մենամարտը հետաձգվել է

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Բրիտանացի բռնցքամարտիկի երրորդ մենամարտն ամերիկացի Դեոնտեյ Ուայդլերի հետ հետաձգվել է անորոշ ժամանակով, հաղորդում է AP-ն:

Մենամարտը պետք է տեղի ունենար հուլիսի 24-ին: Ֆյուրիի և Ուայդլերի միջև առաջին մենամարտն անցկացվել է 2018-ի դեկտեմբերին և ավարտվել ոչ ոքի: 2020-ի փետրվարին 32-ամյա բրիտանացին նոկաուտի էր ենթարկել 35-ամյա ամերիկացուն և նվաճել նրան պատկանող WBC-ի չեմպիոնական գոտին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English