Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Բրիտանացի բռնցքամարտիկի երրորդ մենամարտն ամերիկացի Դեոնտեյ Ուայդլերի հետ հետաձգվել է անորոշ ժամանակով, հաղորդում է AP-ն:
Մենամարտը պետք է տեղի ունենար հուլիսի 24-ին: Ֆյուրիի և Ուայդլերի միջև առաջին մենամարտն անցկացվել է 2018-ի դեկտեմբերին և ավարտվել ոչ ոքի: 2020-ի փետրվարին 32-ամյա բրիտանացին նոկաուտի էր ենթարկել 35-ամյա ամերիկացուն և նվաճել նրան պատկանող WBC-ի չեմպիոնական գոտին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում