00:38  ,  9 հուլիսի, 2021

Կոնֆերենցիաների լիգա․ «Ուրարտուն» պարտվեց «Մարիբորին»

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր Երեւանի «Ուրարտուն» հյուրընկալվեց Սլովենիայի 15-ակի չեմպիոն «Մարիբորին» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Միակ գոլը 56-րդ րոպեին խփեց դաշտի տերերի 21-ամյա սլովենացի կիսապաշտպան Նինո Ժուգելը։

Պատասխան հանդիպումը Երեւանում կանցկացվի հուլիսի 15-ին: Այս դիմակայության հաղթողը երկրորդ փուլում կհանդիպի Շվեդիայի գավաթակիր «Համարբյուի» հետ։

Սլովենիայի ավարտված առաջնությունում «Մարիբորը» գրավել է երկրորդ տեղը՝ հավասար միավորներ հավաքելով չեմպիոնի կոչումը նվաճած «Մուրայի» հետ: 

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ

«Մարիբոր» (Սլովենիա) - «Ուրարտու» (Հայաստան)՝ 1։0

Նինո Ժուգել, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով