23:58  ,  8 հուլիսի, 2021

Կոնֆերենցիաների լիգա․ «Արարատը» ոչ ոքի խաղաց Հունգարիայում

Երեւանի «Արարատի» ոչ ոքի արդյունքով մեկնարկեց ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում։

Հայաստանի գավաթակիրը 13 տարվա ընդմիջումից հետո դարձյալ խաղաց եվրագավաթներում և հյուրընկալվեց հունգարական «Ֆեհերվարին», որը Հունգարիայի նախորդ առաջնությունում գրավել է երրորդ տեղը: 

Սեկեշֆեհերվարի «Արենա Շոշտո» ստադիոնում տեղի ունեցած խաղում գրանցվեց 1։1 հաշիվ։

84-րդ րոպեին աչքի ընկավ դաշտի տերերի 28-ամյա գերմանացի պաշտպան Մարսել Հայստերը։ Ավելացված ժամանակում հավասարությունը վերականգնեց «Արարատի» 27-ամյա սերբ կիսապաշտպան Դիմիտրիե Պոբուլիչը։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին։

«Ֆեհերվարի» արգելքը հաղթահարելու դեպքում «Արարատը» երկրորդ փուլում կմրցի «Պայդե» (Էստոնիա) - «Շլոնսկ Վրոցլավ» (Լեհաստան) զույգի հաղթողի հետո։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ

«Ֆեհերվար» (Հունգարիա) - «Արարատ» (Հայաստան)՝ 1։1

Մարսել Հայստեր, 84 - Դիմիտրիե Պոբուլիչ, 90+3

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում