21:29  ,  8 հուլիսի, 2021

Կոնֆերենցիաների լիգա. «Ուրարտուի» մեկնարկային կազմը

Հայտնի է Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր Երեւանի «Ուրարտուի» մեկնարկային կազմը Սլովենիայի 15–ակի չեմպիոն «Մարիբորի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում։

«Ուրարտու». Անատոլի Այվազով, Պետր Տեն, Անան Մենսա, Սալոմոն Նիրիսարիկե, Էդգար Գրիգորյան, Հակոբ Հակոբյան, Նարեկ Աղասարյան, Ուգոչուկվու Իվու, Կվամե Անտվի, Արթուր Միրանյան, Կարեն Մելքոնյան։

Սլովենիայի ավարտված առաջնությունում «Մարիբորը» գրավել է երկրորդ տեղը՝ հավասար միավորներ հավաքելով չեմպիոնի կոչումը նվաճած «Մուրայի» հետ: 

«Մարիբոր» - «Ուրարտու» խաղը տեղի կունենա Մարիբորի «Լյուդսկի վրտ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Հանդիպումը կհեռարձակվի «Շանթ» հեռուստաընկերությամբ: Այս դիմակայության հաղթողը երկրորդ փուլում կհանդիպի Շվեդիայի գավաթակիր «Համարբյուի» հետ

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումները կանցկացվեն հուլիսի 15-ին:

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին հանդիպում

«Մարիբոր» (Սլովենիա) – «Ուրարտու» (Հայաստան)՝ 22:45

Գլխավոր մրցավար՝ Նաթան Վերբումեն (Բելգիա)

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում