20:45  ,  8 հուլիսի, 2021

Կոնֆերենցիաների լիգա. «Արարատի» մեկնարկային կազմը

Հայտնի է Երեւանի «Արարատի» մեկնարկային կազմը ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում:

Հայաստանի գավաթակիրը 13 տարվա ընդմիջումից հետո դարձյալ կխաղա եվրագավաթներում և կհյուրընկալվի հունգարական «Ֆեհերվարին», որը Հունգարիայի նախորդ առաջնությունում գրավել է երրորդ տեղը: 

«Արարատ». Վսեվոլոդ Երմակով, Ժիրայր Մարգարյան, Հրայր Մկոյան, Մարկո Պրլեւիչ, Խուան Բրավո, Իգոր Ստանոեւիչ, Դիմիտրիե Պոբուլիչ, Կարեն Մուրադյան, Դավիթ Մանոյան, Ալիկ Առաքելյան, Մորի Կոնե։

«Ֆեհերվարը» 3 անգամ հաղթել է Հունգարիայի առաջնությունում, իսկ նախորդ անգամ չեմպիոն դարձել է 2017/18թթ. մրցաշրջանում: Մինչև 2018թ. հուլիսի 1-ը ակումբը կոչվում էր «Վիդեոտոն», այնուհետև մեկ տարի ունեցել է «ՄՈԼ Վիդի» անվանումը, իսկ 2019-ին դարձյալ վերադարձել է «Ֆեհերվար» անվանմանը: 

«Ֆեհերվար» - «Արարատ» հանդիպումը կանցկացվի Սեկեշֆեհերվարի «Արենա Շոշտո» ստադիոնում և կսկսվի Երևանի ժամանակով 22:00-ին: Հանդիպումը կհեռարձակվի «Առաջին ալիքով»:

«Ֆեհերվարի» արգելքը հաղթահարելու դեպքում «Արարատը» երկրորդ փուլում կմրցի «Պայդե» («Էստոնիա») - «Շլոնսկ Վրոցլավ» ( «Լեհաստան») զույգի հաղթողի հետո։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ

«Ֆեհերվար» (Հունգարիա) - «Արարատ» (Հայաստան)՝ 22:00

Գլխավոր մրցավար՝ Իոն Օրլիչ (Մոլդովա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում