09:40  ,  8 հուլիսի, 2021

Օլիմպիական VLOG. Էլմիրա Կարապետյան

NEWS.am Sport-ը ներկայացնում է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք նվաճած հայ մարզիկների մասին պատմող Լուսինե Շահբազյանի հեղինակային «Օլիմպիական VLOG» նախագիծը:

Էլմիրա Կարապետյան., հրաձգություն, ատրճանակ, 10 մետր

Ծնվել է 1994 թվականի մայիսի 18-ին Երեւանում:

Անձնական մարզիչ՝ Արմեն Ավագյան

Էլմիրա Կարապետյանը հրաձգությամբ զբաղվում է 19 տարեկանից: 2013 թվականին առաջին անգամ մասնակցել է մեծահասակների Հայաստանի առաջնությանը եւ նվաճել ոսկե մեդալ՝ լրացրելով սպորտի վարպետի կոչման համար նախատեսված նորմատիվը, իսկ 2014 թվականին ստացել է սպորտի վարպետի կոչում: 2014-2020 թվականների Հայաստանի չեմպիոն է: 2018թ. Ուկրաինայի միջազգային մրցաշարի հաղթող է, նույն տարում դարձել է Եգիպտոսում անցկացված միջազգային մրցաշարի փոխչեմպիոն, 2019 թվականի Քուվեյթի Գրան Պրիի արծաթե մեդալակիր, 2020 թվականի նույն մրցաշարի բրոնզե մեդալակիր: 2019 թվականին լրացրել է միջազգային կարգ:

2021 թվականի մայիսի 20-29-ը Խորվաթիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը:

Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիրը նվաճել է Եվրոպայի առաջնության արդյունքներով:

Ամուսնացած է:

Էլմիրա Կարապետյանը Տոկիո-2020-ում հանդես կգա հուլիսի 25-ին՝ Երեւանի ժամանակով 05:00-ից 11:30-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում