00:53  ,  8 հուլիսի, 2021

Եվրո-2020․ Անգլիան ու Դանիան հիմնական ժամանակում հաղթողին չպարզեցին (ֆոտո)

Եվրո-2020-ի կիսաեզրափակիչում մրցում են Անգլիայի եւ Դանիայի հավաքականները։ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում ընթացող դիմակայության հիմնական ժամանակից հետո հաշիվը հավասար է՝ 1։1։

Առաջինը հաջողության հասան դանիացիները։ 30-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ իտալական «Սամպդորիայի» 21-ամյա կիսապաշտպան Միկել Դամսգորը։

39-րդ րոպեին Անգլիան վերականգնեց հավասարությունը։ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգի հարվածը կանխելիս սեփական դարպասը գրավեց դանիացիների պաշտպան, իտալական «Միլանի» 32-ամյա խաղացող Սիմոն Կյաերը։

Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։

Հուլիսի 11-ին «Ուեմբլիում» անցկացվելիք եզրափակիչում այս զույգի հաղթողին սպասում է Իտալիայի հավաքականը, որը կիսաեզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր իսպանացիներին:

Եվրո-2020, կիսաեզրափակիչ

Անգլիա - Դանիա՝ 1։1 (Լոնդոն)

Սիմոն Կյաեր, 39, ինքնագոլ - Միկել Դամսգոր, 30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով