00:01  ,  8 հուլիսի, 2021

Չեմպիոնների լիգա․ «Ալաշկերտը» ոչ ոքի խաղաց Ուելսում (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ոչ ոքի արդյունքով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում։ Որակավորման առաջին փուլի առաջին խաղում ռուսաստանցի Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը հյուրընկալվեց Ուելսի «Կոնաս Կի Նոմադսին»։ Թիմերը երկուական գոլ փոխանակեցին։

19-րդ րոպեին դաշտի տերերը բացեցին հաշիվը 31-ամյա անգլիացի հարձակվող Քրեյգ Քարանի գոլի շնորհիվ։

Առաջին խաղակեսում երեւանյան թիմից դուբլի հեղինակ դարձավ 28-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեն, որն աչքի ընկավ 21-րդ եւ 45-րդ րոպեներին։

79-րդ րոպեին 39-ամյա անգլիացի պաշտպան Ջորջ Հորանի գոլը «Կոնաս Կի Նոմադսին» փրկեց պարտությունից։

Պատասխան հանդիպումը Երեւանում տեղի կունենա հուլիսի 14-ին։

«Ալաշկերտը» որակավորման առաջին փուլում «Կոնաս Կի Նոմադսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Շերիֆ» (Մոլդովա) - «Տեուտա» (Ալբանիա) զույգի հաղթողի հետ։ Առաջին խաղում «Շերիֆը» Ալբանիայում հաղթանակ է տարել 4։0 հաշվով։

Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ

«Կոնաս Կի Նոմադս» (Ուելս) - «Ալաշկերտ» (Հայաստան)՝ 2։2

Քրեյգ Քարան, 19, Ջորջ Հորան, 79 - Դավիթ Խուրցիձե, 21, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ