20:49  ,  7 հուլիսի, 2021

Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտի» մեկնարկային կազմը

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» մեկնարկային կազմը Ուելսի «Կոնաս Կի Նոմադսի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արտագնա խաղում։

«Ալաշկերտ». Օգնիեն Չանչարեւիչ, Ջեյմս, Դեյան Բոլիեւիչ, Դիդիե Կադիո, Տարոն Ոսկանյան, Տիագո Կամետա, Դավիթ Դավիդյան, Արտակ Գրիգորյան, Ռումյան Հովսեփյան, Դավիթ Խուրցիձե, Ժոզե Էմբալո։

Հանդիպումն Ուելսում կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։

1946 թվականին հիմնադրված «Կոնաս Կի Նոմադս» ակումբը նախորդ տարի պատմության մեջ առաջին անգամ դարձել է Ուելսի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով