11:40  ,  7 հուլիսի, 2021

NBA. Ադետոկումբոյի վերադարձը «Միլուոկիին» չօգնեց եզրափակիչի 1-ին խաղում

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչ շարքի առաջին խաղում «Ֆինիքսն» ընդունել է «Միլուոկիին» և հաղթել 118:105 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել ամերիկացի Քրիս Պոլը, որը «Ֆինիքսի» կազմում հավաքել է 32 միավոր: Վնասվածքից հետո խաղահրապարակ վերադարձած Յաննիս Ադետոկումբոն «Միլուոկիին» բերել է 20 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

Հիշեցնենք, որ «Միլուոկին» նախորդ անգամ NBA-ի եզրափակիչում խաղացել էր 1974-ին, իսկ «Ֆինիքսը»՝ 1993-ին:

NBA, եզրափակիչ 

«Ֆինիքս» - «Միլուոկի»՝ 118:105 (30:26, 27:23, 35:27, 26:29)

Շարքի հաշիվը՝ 1:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում