17:46  ,  2 հոկտեմբերի, 2012

Մովսիսյան. Պետք չէ մեղավորներ փնտրել

Հուսով էի, որ հաղթելու ենք «Կռիլյա Սովետովին», հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» ռմբարկու Յուրա Մովսիսյանը։ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը կարծիք է հայտնել ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրի՝ «Կռիլյա Սովետովի» հետ խաղի վերաբերյալ։

«Հուսով էի, որ հաղթելու ենք այդ խաղում, քանի որ մենք բազմաթիվ գոլային պահեր ունեցանք։ Սակայն «Կռիլյա Սովետովը» նույնպես լավ թիմ է։ Այդպիսի խաղում մեկ միավոր վաստակելը նույնպես վատ արդյունք չէ։ Սա ֆուտբոլ է, իսկ սխալվել կարող են բոլորը։ Այդ իսկ պատճառով պետք չէ քննարկել, թե ինչու մենք չկարողացանք երեք միավոր վաստակել»,- 25-ամյա Մովսիսյանի խոսքը փոխանցում է «Կրասնոդարի» պաշտոնական կայքը։  

Հիշեցնենք, որ «Կռիլյա Սովետովի» հետ խաղում Մովսիսյանն իր 9-րդ գոլը խփեց Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում։ Նա միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում